Երեկ՝ հունիսի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակիչ 62-ամյա Արայիկ Կատվալյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 31 ՏU 162 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող կամրջի բետոնե արգելապատնեշին:
Վթարի հետևանքով վարորդ Ա. Կատվալյանը, ուղևոր՝ համագյուղացի 22-ամյա Էլիսա Կատվալյանը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել՝ Ա. Կատվալյանը Հրազդանի բժշկական կենտրոն, Է. Կատվալյանը՝ Սևանի բժշկական կենտրոն:
Վթարի հետևանքով մյուս ուղևոր՝ 52-ամյա Մարգարիտա Խալոյանը տեղում մահացել է:
shamshyan.com-ի տեղեկություններով վարորդը, մահացածն ու վիրավոր ուղևորուհին ընտանիքի անդամներ էին: Մահացածը վարորդի կինն էր, վիրավորը՝ աղջիկը:
Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով Սևանի փրկարարների ու Ճանապարհային ոստիկանների օգնությամբ քարշակի միջոցով տեղափոխվել է Ոստիկանության Սևանի բաժնի հատուկ պահապնավող տարածք: