Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը խորհրդարանում չընտրվեց ՍԴ դատավոր:

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ քվեարկությանը մասնակցել է 105 պատգամավորներից 54-ը: Ելիզավետա Դանիելյանին կողմ է քվեարկել 36, դեմ՝ 17 պատգամավոր: Մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Հիշեցնենք, որ նախօրեին Ելիզավետա Դանիելյանը ԱԺ-ում հանդես է եկել ելույթով և պատասխանել պատգամավորների հարցերին:

Հիշեցնենք՝ ԵԼՔ և «Ծառուկյան» խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու ՍԴ դատավորի ընտրությանը: