Երեւանում հունիսի 12-ին, ծեծի է ենթարկվել Երեւանի քաղաքապետարանի իրավական հարցերով 48-ամյա խորհրդատուն:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, հունիսի 12-ին ոստիկանություն է դիմել Երեւան քաղաքի Կոնդ թաղամասի բնակիչ՝ 48-ամյա Արամ Անանյանը եւ հայտնել, որ երեկոյան Մոսկովյան փողոցում Գեւորգ Մ.-ն եւ Խորեն Ս.-ն մի քանի անձանց հետ հարձակվել են իր վրա, ծեծի ենթարկել, ինչի հետեւանքով ինքը մարմնի տարբեր մասերում ստացել է մարմնական վնասվածքներ։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Անանյանն աշխատում է Երեւանի քաղաքապետարանում՝ որպես իրավական հարցերով խորհրդատու եւ կենտրոնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվելու են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ էլ հետաքննության ընթացքում պարզվելու են դեպքի հանգամանքները։