«Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանն ազատ է արձակվել:
Հիշեցնենք, որ երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորքի նստավայրի դատարանում քննվում էր Աշոտ Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 ամիս ժամկետով կալանավորումն ընտրելու միջնորդությունը:
Հավելենք՝ հունիսի 14-ին ԱԱԾ աշխատակիցները հատուկ գործողություններ են իրականացրել Երեւանի քաղաքապետարանի շենքում տեղակայված հիմնադրամում, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: ԱԱԾ աշխատակիցները Երեւանի քաղաքապետարանի շենքից դուրս են բերել փաստաթղթերով լի մի քանի սեւ տոպրակ, որոնք տեղափոխել են բեռնատար մեքենայով:
Այնուհետև հայտնի դարձավ, որ ձերբակալվել են «Երեւան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանն ու Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Խաչատուր Կիրակոսյանը: