«Փաստ» օրաթերթը գրում է.
«Մայիսի 16-ին պատգամավոր դարձած՝ «Ելք» դաշինքի Երեւանի ավագանու նախկին անդամ Ալեն Սիմոնյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Սիմոնյանն ունի մեկ անշարժ գույք՝ բնակարան եւ մեկ շարժական՝ «RANGE ROVER EVOQUE» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները կազմել են 60 հազար 200 ԱՄՆ դոլար ու 2 միլիոն դրամ, իսկ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցած եկամուտներն էլ կազմել են 560 հազար դրամ, որը նրա աշխատավարձն է:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում