ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ - վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցում է Ղազախստանում հունիսի 26-ից 27-ը անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին կից ինժեներական ապահովման հարցերով համակարգող կոմիտեի հերթական նիստին: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: