Պաշտոնական այցով Երևանում գտնվող Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինայի գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց մեծ եղեռնի սուրբ նահատակների հիշատակին: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: