Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տանը ԱԱԾ-ն խուզարկություն չի արել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Դիտարկմանը՝ խոսակցություններ կան, որ Տարոն Մարգարյանի տանը ԱԱԾ-ն խուզարկություններ է անում, ի վերջո, խուզարկություն եղե՞լ է, Վանեցյանը բացասական պատասխան տվեց։ 

Նշենք, որ օրեր առաջ հրապարակվեց ուսումնասիրություն, որտեղ անդրադարձ էր կատարվել Տարոն Մարգարյանի և նրա մերձավորների ունեցվածքին: Թեև մամուլում շրջանառվող լուրերի համաձայն քաղաքապետը հրաժարական է ներկայացրել, սակայն Երևանի քաղաքապետարանից համառորեն հերքում են այդ լուրը: