Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գորիսում բնակիչների հետ հանդիպումից հետո հանդիպում ունեցավ նաև Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ։

Իր ելույթում Փաշինյանն անդրադարձավ Թավշյա հեղափոխությունից հետո համայնքների ղեկավարների շրջանում առկա անորոշությանը՝ կապված նոր կառավարության տրամադրվածության հետ։

«Մենք տրամադված ենք կառուցողական աշխատանքի, որ մեկտեղենք մեր ուժերը, որպեսզի իրական փոփոխություններ լինեն, և այդ փոփոխությունները տարածվեն ամբողջ հանրապետությունում։ Մարդիկ պետք է շատ արագ իրենց կյանքում, իրենց քաղաքում փոփոխություններ տեսնեն։ Նրանք առաջին փուլում տեսան կոռուպցիայի դեմ պայքարը, երկրոդ փուլում պետք է տեսնեն փոփոխություն իրենք քաղաքում, երրորդ փուլում բակում, չորրդորդում՝ իրենց ընտանիքում։ Ցանկացած ոք, ով պատրաստ է ազնիվ ծառայել այս նպատակին, մենք պատրաստ ենք շատ ակտիվ աշխատել այդ մարդու հետ, օգնել նրան և ստանալ նրա օգնությունը, որովհետև այս գործը հնարավոր չէ միայնակ անել»,-ասաց Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ քննարկում է ունեցել Սյունիքի մարզպետի և Տարածքային կառավարման նախարարի հետ և նախանական եզրակցության են հանգել կիրառել սուբվենցիայի մեխանիզմը։ Դա կառավարության և համայնքի համատեղ իրակացվող ծրագիրն է։

«Մեք որոշեցինք՝ այն միջոցներից, որոնք առաջացել են կոռուպցիոն երևույթների, չարաշահումների, հարկերից խուսափելու համատեքստում, հատկացնել 10 միլիարդ դրամ սուբվենցիային»,-ասաց վարչապետը։

Փաշինյանը նաև հարց ու պատասխան ունեցավ համայնքների ղեկավարների հետ։ Տեղում ծանոթացավ այնտեղ առկա խնդիրներին և հրահանգեց երկու հրատապ խնդիր մտցնել օրակարգ և օր առաջ քայլեր ձեռնարկել դրանց լուծման համար։