ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում ասվում է, որ հուլիսի 8-ին Մոսկվայի Եկատերինյան այգում կանցկացվի «Ծիրան» («Абрикос») ամենամյա տոնակատարությունը:
Նշվում է, որ միջոցառումը տեղի կունենա տեղական ժամանակով ժամը 10:00-ից մինչև 22:00-ն: Մուտքը կլինի Խորհրդային բանակի թատրոնի կողմից:
Աղբյուրի հաղորդմամբ՝ տոնակատարության հյուրերին հագեցած ծրագիր է սպասվում, այդ թվում՝ «Ծիրանի ջեմ» ջազ-փառատոն, «Արևելյան շուկա» խորագրով տոնավաճառ, «Քոչարի» պարի կատարում, ֆուտբոլային մրցաշար, նարդիի ու շախմատի խաղեր, Հայաստանից բերված ծիրանի հյուրասիրություն և այլն:
Ինչպես նշվում է հայտարարությունում, «Ծիրան» տոնակատարությունը «նպաստում է ազգերի բարեկամության ամրապնդմանը, ինչպես նաև՝ Ռուսաստանի մայրաքաղաքում ազգամիջյան հարաբերությունների զարգացմանը»: