Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո ստեղծվել է նոր իրավիճակ և ծագել են հարցեր՝ երբ կանցկացվի քաղաքապետի արտահերթ ընտրությունները և ով է հավանական թեկնածուն: Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ դեռևս որևէ որոշում չեն կայացրել:
«Նախ, պետք է հասկանալ, որ կա հնարավորություն՝ ամենակարճ ժամկետում լուծարել ավագանին և ունենալ ավագանու նոր և արտահերթ ընտրություն, որը ժամկետով մոտավորապես սեպտեմբեր ամսին կլինի: Մենք պետք է քննարկենք՝ ցանկանո՞ւմ ենք առաջադրում կատարել, թե՝ ոչ, և եթե այո՝ ապա որոշենք թեկանծուին: Երկու դեպքում էլ մենք պատրաստ ենք: Մենք քննարկումներ այդ առումով չենք ունեցել, քանի որ դեռևս առաջին հարցի պատասխանը չունենք: «Ելք» խմբակցությունում յուրաքանչյուր քաղաքապետի ցենզին համապատասխանող ավագանու անդամ պատրաստ է այդ բեռը ստանձնել, բայց այդ քննարկումը պետք է կայացվի»,-ասաց Խաժակյանը:
Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակահատվածին՝ նա նշեց, որ եթե «Ելք»-ը և ՀՀԿ-ն առաջադրում չեն կատարում կամ առաջադրված թեկանածուն բավարար ձայներ չի հավաքում՝ կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը և 30-40 օրվա ընթացքում նշանակում ավագանու արատահերթ ընտրություններ:
«Սա նշանակում է, որ սեպտեմբերին կարող են լինել արտահերթ ընտրություններ, որին մենք պատրաստ ենք, որովհետև մեկ տարի աշխատելով ավագանու կազմում՝ վստահ ենք, որ այդ աշխատանքը պետք է շարունակվի»,-հավելեց Խաժակյանը: