Shamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ հուլիսի 17-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Toyota Land Cruiser Prado մակնիշի 01 DD 999 համարանիշի ավտոմեքենան։
Պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդ՝ Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ, 29-ամյա Գևորգ Մելիքյանը վարորդական իրավունքի վկայական չի ներկայացրել ՃՈ ծառայողներին, երբ նրանք նրան կանգնեցրել են Աշտարակ քաղաքի Սիսակյան և Նարեկացի փողոցների խաչմերուկում։
Պարզվել է նաև, որ ավտոմեքենայի դիմապակին մգեցված է եղել սահմանված չափից ավելի։
Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենայում հայտնաբերվել է AKS տիպի 12 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան՝ իր փամփշտատուփով։
Ստուգմամբ պարզվել է նաև, որ հրացանը եղել է օրինական։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Մելիքյանը հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Օշականցի Գևորիկն է։