21 տարի լինելով առաջատարը Հայաստանյան շուկայում՝ ԻԴԵԱԼ համակարգը իր սիրելի հաճախորդներին ոչ միայն մատուցում է որակյալ ու բարձրակարգ ծառայություններ շինանյութի ոլորտում, այլև չի դադարում զարմացնել իր բազմաթիվ ու մեծ անակնկալներով:

Իր 21 ամյակին նվիրված ԻԴԵԱԼ համակարգը պատրաստել էր հաղթական շահումներ հաճախորդների համար՝ դարձնելով գնումները առավել հաճելի ու հաղթական գործընթաց: Խաղարկության շրջանակներում ԻԴԵԱԼ համակարգի հաճախորդները ստացան բացառիկ հնարավորություն շահելու գլխավոր մրցանակը՝ 21 ավտոմեքենաներից մեկը՝ Nissan Kicks ամենագնացը, 3 ուղևորություն 2 անձի համար դեպի երազանքների Իտալիա, խորհրդավոր Եգիպտոս ու զարմանահրաշ Հորդանան: Խաղարկության շրջանակներում մասնակիցները հնարավորություն ստացան շահելու պլանշետներ, 3 Iphone X, 3 Macbook Pro, ԻԴԵԱԼ համակարգի 1.000.000, 500 դրամանոց նվեր քարտեր և բազմաթիվ այլ մրցանակներ:

 

Հաղթական խաղարկությունը տեղի ունեցավ հուլիսի 23 -ին, ԻԴԵԱԼ համակարգի Բ. Մուրադյան 6/1 մասնաճյուղում: Հարյուրավոր մասնակիցներ սպասում էին լսել իրենց անունը՝ զինված ցանկալի հաղթանակի սպասումով: Nissan Kicks ամենագնացի երջանիկ տերը դարձավ Ավետիք Խաչատրյանը, ում մեծ շուքով հանձնվեց ավտոմեքենան, մյուս մրցանակները ևս գտան իրենց երջանիկ տերերին: