Առնվազն վեց մարդ Է սպանվել եւ տասը վիրավորվել Պակիստանի Փենջաբի նահանգի Չաքվալի օկրուգում, որտեղ անհայտ անձը կրակ Է բացել քաղաքական հանրահավաքի մասնակիցների վրա: Հուլիսի 24-ին այս մասին հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը: Միջադեպը տեղի Է ունեցել հուլիսի 23-ի ուշ երեկոյան:

 

Անհայտ տղամարդն ավտոմատ զենքով կրակ Է բացել տեղական կուսակցություններից մեկի կազմակերպած հանրահավաքի մասնակիցների վրա, ինչից հետո ինքնասպան Է եղել:

 

Ոստիկանությունը պատահարի հանգամանքների հետաքննություն Է վարում: Նախնական վարկածով՝ ցուցարարների վրա հարձակումը գործել Է հոգեկան հիվանդ մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: