ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը դիտարկման նպատակով այցելել է կենտրոնական հավաքակայան և Կենտրոնական զինվորական հոսպիտալ (ԿԿԶՀ)։
Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Գնդապետ Ավետիսյանը հավաքակայանում ծանոթացել է զորակոչի կազմակերպման գործընթացին, զրուցել զորակոչիկների հետ: Մուրացանի ԿԿԶՀ-ում նույնպես հանդիպել է զորակոչիկների հետ և ծանոթացել նրանց առողջական վիճակին»,- ասված է հաղորդագրությունում:
Բուժանձնակազմի հետ քննարկվել են զինծառայողների գանգատները և դրանց լուծման տարբերակները։