Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն Է տվել կանանց նկատմամբ անվայել վարմունքի համար տուգանքի սահմանման օրենքին: Օգոստոսի 2-ին այս մասին Europe1 ռադիոկայանի եթերում հայտնել Է տղամարդկանց եւ կանանց հավասարության հարցերի պետական քարտուղար Մառլեն Շյապան:
Նրա խոսքով՝ նոր օրենքին համապատասխան՝ փողոցում ոտնձգությունների համար, այդ թվում՝ բանավոր, կնշանակվի տուգանք 90-750 եվրոյի չափով: «Ավելի վաղ փողոցային հետամտումները մնում Էին անպատիժ, այս պահից ամեն ինչ փոխվում Է»,- հայտարարել Է Շյապան: Ինչպես նշել Է տիկին պաշտոնյան, նոր միջոցները հետեւել են ի պատասխան այն միջադեպի, որն անցյալ շաբաթ տեղի Է ունեցել Փարիզում: Այնտեղ երիտասարդ աղջկան հարվածել Էին այն բանից հետո, երբ նա անցորդին, որը սուլել Է իր հետեւից, խնդրել Էր լռել: Օրենքի հակառակորդները կարծում են, թե դա վերջ կդնի աղջիկների սիրահետման մշակույթին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: