Ակտաուում անցկացվող Կասպյան 5-րդ գագաթնաժողովի ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանդիպման ժամանակ քննարկել են ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ կատարվող իրադարձությունները:
«Այն հարցերից որոնք մենք պետք է քննարկենք, ամենա խնդրահարույցը ՀԱՊԿ քարտուղարի հարցն է, որը մեզ համար խնդիր է դարձել»,- ասել է Նուրսուլթան Նազարբաևը:
«Խնդիրը իրոք լուրջ է, բայց մեր հիմնական հանդիպումը կայանում է նրա համար, որպեսզի քննարկենք լայնամասշտաբ հարաբերությունները Ռուսաստանի և Ղազախստանի միջև ՀԱՊԿ-ի և Եվրազես-ի շրջանակներում»,- պատասխանել է Վլադիմիր Պուտինը: