Թուրքիան տնտեսական ճնշումների պատճառով մտադիր չէ փոխել իր կուրսը: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Անկարայում Արդարություն և զարգացում կուսակցության կոնգրեսի ժամանակ:
«Թուրքիայի հակառակորդները մեր դեմ օգտագործում են տնտեսական ճնշման լծակներ: Բայց մեր երկիրը մտադիր չէ փոխել ընտրված կուրսը: Թուրքիային չեն կարողացել և չեն կարող ջախջախել»,- ասել է նա:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 10-ին հանձնարարել է կրկնապատկել Թուրքիայից ստացվող պողպատի և ալյումինի մաքսատուրքերը՝ դրանք համապատասխանաբար բարձրացնելով 50 և 20 տոկոսի: Ի պատասխան՝ Էրդողանը հայտարարել է ամերիկյան էլեկտրոնիկայի բոյկոտի մասին և բարձրացրել ԱՄՆ-ից ներկրվող մի շարք ապրանքների մաքսատուրքերը: