«Սասնա Ծռեր» կուսակցությունն առաջիկայում սկսելու է գրանցման գործընթացը և կուսակցության ծրագրային կետերից է ռուսական «գաղութատիրությունից» ազատվելը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը։
«Սկզբի համար ՌԴ-ի սահմանապահներին փոխարինել ՀՀ սահմանապահներով, ազգայնացնել ռուսական պետական կամ պետականամերձ կապիտալին հանձված ռազմավարական օբյեկտները, ազգային վերահսկողություն ստանձնել դրանց նկատմամբ, դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը, դուրս գալ այլ պետությունների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի և առհասարակ, արևմուտքի, ինչպես նաև Իրանի, Վրաստանի, Չինաստանի, Հնդկաստանի հետ նախկինից մնացած ռուսաստանագերակա արտաքին հարաբերությունների ձևաչափից ու մեկնարկել դրանց հետ հայաստանագերակա գործընթաց», - ասաց Ավետիսյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ «Հիմնադիր խորհրդարանը» և «Սասնա Ծռեր» խմբավորումը կուսակցություն են ստեղծում «Սասնա Ծռեր» անվանմամբ: