Սամվել  Բաբայանի  գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ՝   արձագանքելով Բաբայանի՝   «Սասնա  Ծռերի» հետ համագործակցության  մասին  այսօր լրատվամիջոցներից մեկի հրապարակած տեղեկատվությանը։

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է․

 

«Այսօր «դեղին» համարվող լրատվամիջոցներից մեկը կեղծ լուր էր տարածել, թե իբր ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել  Բաբայանը Վարդանանց փողոցում գրասենյակ է վարձակալել ու պատրաստվում է միաժամանակ համագործակցել և՛ «Սասնա  Ծռերի» հետ, և՛ Ռոբերտ Քոչարյանի հետ: Բացի այդ, ըստ այդ «դեղին» թերթի, Բաբայանը  հրահրում է խժդժություններ  ընդդեմ Բակո  Սահակյանի, քանզի տեսնում է իրեն Արցախի  ապագա  ղեկավարի դերում:   Ցանկացած բանական և քաղաքականությամբ հետաքրքրվող մարդ այս  ամենը կարդալուց  կհասկանա, որ գրվածը շարքային բանսարկություն է, որտեղ չկա նույնիսկ  փոխկապակցված  քաղաքական  տրամաբանություն, որպեսզի «լուրը» գոնե ճշմարտանման թվա: Միակ  ճշմարտությունն այսօր տարածված այդ էժանագին «սենսացիայի» մեջ այն է, որ Սամվել  Բաբայանը իսկապես գրասենյակ է վարձակալել  նշված  հասցեում (գրասենյակը վարձակալվել է մոտ 2 ամիս առաջ)»: