Նախ լեռներն են դիմավորում արեգակի վերելքը, որից հետո արեգակի լույսը ողողում է դաշտերը: Այսպես՝ Սուրբ Աստվածածինն այն Լեռն է հոգևոր, Ով դիմավորեց Տիրոջը, ապա Տիրոջ փրկության լույսը ողողեց ողջ մարդկությունը: