Ադլերում գտնվող «Հայկական բակ» ռեստորանն իսկական վայր է ընտանեկան, ընկերական և, առհասարակ, հանդիպումներ և միջոցառումներ անցկացնելու համար: Ռեստորանն, ըստ էության, պահպանում է հայկական խոհանոցի ավանդույթները և մշտական այցելուների շրջանակը, սակայն չի դոփում տեղում, փոփոխվում է կյանքի զարգացման ընթացքի հետ:
 
Ռեստորանի տնօրինության հավաստմամբ՝ այդքան էլ հեշտ չէ պահպանել ավանդույթները և ապրել ժամանակակից կյանքով, դա հնարավոր է միայն երկու դեպքում՝ սիրո և աշխատասիրության շնորհիվ. ««Հայկական բակը» մարդկանց մտերմացնում է հայկական մշակույթի հետ: Համեղ ուտելիքը և հաճելի մթնոլորտը միավորում են մարդկանց՝ առաջացնելով ցանկություն հավաքվել հարազատների և ընկերների: «Հայկական բակ» անվանումը ռեստորանի համար դարձել է սիմվոլիկ, այն խորհրդանշում է կյանքի շարունակությունը, ինչի հիմքում է սերը, անկեղծությունը, հարաբերությունները և ուրախությունը»,- մեզ հետ զրույցում նշեցին «Հայկական բակ» ռեստորանի տնօրինությունից: 
 
Նշենք, որ ռեստորանի դահլիճները նախատեսված են 40, 50, 60 հոգանոց հավաքույթների համար: Այն նախընտրում են բանկետներ, խնջույքներ և այլ միջոցառումներ անցկացնելու համար: 

Ռեստորանն ուրույն տեղ է՝ Հայաստանի շունչը զգալու համար: Հայկական մթնոլորտ, ձևավորում, տարատեսակ ճաշատեսակներ, փայտածուխի վրա պատրաստված խորոված. ահա այն ամենն, ինչն այցելուների մոտ Հայաստանում գտնվելու պատրանք է ստեղծում: 

«Հայկական բակ»-ում պարբերաբար իրենց կատարումներով հանդես են գալիս Հայաստանի հայտնի երգիչները՝ ապահովելով էլ ավելի լավ տրամադրություն: Ի դեպ, վերջերս՝ օգոստոսի 24-ին, հենց այստեղ մեծ համերգով հանդես եկան Սպիտակցի Հայկոն և հայկական արմատներով՝ Անաստասիա Բրուխտին: 

Իսկ սեպտեմբերի 28-ին նախատեսվում է Մարատ Խաչատրյանի, ինչպես նաև Միշել Մարտինեզի ու X-REAL BUNNY-ի համերգը: