Ադրբեջանական մամուլը, ինչպես միշտ, կենտրոնացել է մեր քաղաքական գործիչների ծառայության վրա: Այս անգամ ևս նրանք անտարբեր չեն անցել այն փաստի կողքով, որ Երևանի նոր քաղաքապետը ԱԱԾ հատուկ նշանակության զորքերի զինծառայող է եղել։
«Հատուկ նշանակության զինծառայողը՝ Երևանի քաղաքապետ»: Նման վերնագրով ադրբեջանական մամուլում տարածվում են Երևանի նոր քաղաքապետ Հայկ Մարությանի մասին նյութերը։