Հոկտեմբերի 21-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Հայաստանի ԱԺ «Ելք» խմբացկության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը ինքնաառաջադրվել է Հրազդան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններում:
Նշենք, որ հոկտեմբերի 21-ին Կոտայքի մարզի մի շարք համայնքներում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ: Թիվ 26 ընտրատարածքն ընդգրկող համայնքներում՝ Հրազդանում եւ Սոլակում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու: