Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ճնշումների մասին, որոնց պատճառով էլ ՀՀԿ խմբակցության անդամներից մի քանիսը կողմ են արտահայտվել դեկտեմբերին ընտրություններ անցկացնելուն:

Նա նաև նշեց, թե կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին և խնդիրը միայն ժամկետների մեջ է: Նրա խոսքով, Ընտրական օրենսգիրքը գլոբալ փոփոխությունների է ենթարկվել և դրանից հետո գոնե վեց ամիս պետք է ընտրություններ չանցկացվեն: 

 

Աշոտյանն անդրադարձավ նաև ԵԽԽվ-ի հայաստանյան պատվիրակության հետ կապված՝ վարչապետի գնահատականին. «Շատ զարմանալի և ցավալի է լսել վարչապետի գնահատականը, որովհետև գոնե խորհրդարանական դիվանագիտության պատմության այն ժամանակահատվածում, որ ես եմ ներկայացրել, խորհրդարանը աշխատել է բացառապես պետական և ազգային, և ոչ թե կառավարական և կամ վարչապետական շահերը ներկայացնելու համար»։ 

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: