«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Երգիչների անվան տակ կազմակերպել են մարդկանց միգրացիա: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է անդրադարձել իրավապահների կողմից անօրինական ճանապարհով մարդկանց միգրացիայի կազմակերպմանը: Եվ ահա այս անգամ մեղադրյալի աթոռին է հայտնվել «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Արման Ղուկասյանը:

 

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ զբաղեցնելով մշակութային հասարակական կազմակերպության նախագահի պաշտոնը` թվով 2 ակնհայտ կեղծ տեղեկանքներ է պատրաստել եւ դրանք 2017թ. դեկտեմբերին Երեւան քաղաքի «Մեղեդի» սրճարանում իրացրել ՀՀ-ից ԱՄՆ մեկնելու ցանկություն ունեցող քաղաքացիներ Սամվել Պետրոսյանին եւ Մաթեւոս Մաթեւոսյանին, թե իբր վերջիններս հանդիսանում են «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա» մշակութային ՀԿ անդամներ եւ երգիչներ:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: