ԱԺ-ում ավարտվել է ՍԴ դատավորի ընտրության քվեարկությունը: Ըստ նախնական տվյալների՝ քվեարկությանը մասնակցել է ընդամենը 54 պատգամավոր, մինչդեռ ՍԴ անդամի ընտրության համար անհրաժեշտ է 63 կողմ քվե:  Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանն էր առաջադրել փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը, ով, ըստ էության, այսօր մերժվեց Աժ կողմից:

Սա նշանակում է, որ ԱԺ Հանրապետական ֆրակցիան շարունակում է հավատարիմ մնալ իր ավանդույթներին: Հանրապետականը երեկ տապալեց Ընտրական օրենսգրքի ընդունումը: Քանի որ խոսքը սահմանադրական օրենքի մասին էր, բավարար չէր պարզ մեծամասնությունը, պետք էր 63 ձայն, ինչը հնարավոր չէր առանց ՀՀԿ-ի: ՀՀԿ-ն սաբոտաժի ենթարկեց և հետևանքը այն էր, որ դեկտեմբերի արտահերթ ընտրությունը կանցնի հին օրենսգրքով: Այսօր էլ ՀՀԿ-ն խաղարկելով նույն խաղաթուղթը, զրկեց Գրիգորյանին ՍԴ անդամ դառնալու հնարավորությունից:

 

Սակայն խնդիրն, իհարկե, ոչ թե Գրիգորյանի անձն է, այլ հանրապետականների քաղաքական ամբիցիաները և ամնե գնով ներկա ստատուս-քվոն պահպանելու ցանկությունը: ՀՀԿ նման քաղականությունը հասկանալի է. նախկին իշխանությունները հակահարձակման են անցել բոլոր ուղղություններով և այսօր ԱԺ-ում քվեարկության համար անհրաժեշտ ձայների պակասը ոչ այլ ինչ էր, քան ՀՀԿ հերթական սաբոտաժը:

 

Ս.Խաչատրյան