Հոկտեմբերի 26-ին Chaarat Gold և Polymetal ընկերությունները հայտարարել են, որ բանակցում են Կապանի ոսկու հանքի վաճառքի շուրջ:

Այս մասին տեղեկացնում է kommersant.ru կայքը:

 

Օգոստոսին Chaarat Gold ընկերությունը հայտարարել էր, որ մտադիր է ձեռք բերել ԱՊՀ տարածքում գտնվող 75 միլիոն դոլար արժողությամբ պոլիմետաղական հանքը, և գործարքը կարող է սկսվել նոյեմբերին: Այժմ ընկերությունը հաստատել է, որ խոսքը Կապանի ոսկու հանքի մասին է:

Polymetal-ը գնել է Կապանի հանքը 2016 թվականին՝ կանադական Dundee Precious Metals ընկերությունից: