Այսօր կառավարության շենքի դիմաց Զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները իրենց տնօրենի՝ Անդրանիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ՝ բողոքի ակցիա են իրականացրել։
«ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանի առաջարկով նախկին կառավարությունը որոշել է ուսումնարանի մի մեծ մասնաշենք տրամադրել մեկ այլ պետական ոչ առևտրային կազմակերպության,սակայն այդ դեպքում ուսումնարանը չի կարող կազմակերպել իր բնականոն գործունեությունը, քանի որ այդ մասնաշենքում կան լսարաններ, արհեստանոցներ, բուժկետ, սանհանգույց, ուսուցչանոց, այսինքն այդ մասնաշենքը մեզ համար շատ կարևոր է, և հաշվի առնելով, որ մենք այս տարի ունենք մեծ թվով ուսանողներ, ֆիզիկապես հնարավոր չի լինի կազմակերպել ուսումնական պրոցեսը»,-ասաց Անդրանիկ Հովհաննիսյանը։
Տնօրենը նշեց, որ դիմել են ԿԳ նախարարությանը, սակայն ոչ մի լուծում դեռ չի առաջարկվել, այդ պատճառով որոշել են դիմել վարչապետին, որպեսզի նա արդարացի լուծում տա այդ հարցին, իսկ արդարացի լուծումը այդ որոշումը չեղյալ համարելն է։
Տեսանյութը՝ 1.in.am-ի