Այն ուժերը, որոնք այս ընտրակարգով ընտրարաշավի են մասնակցել նախկինում, այդ ուժերին ձեռնտու կարող է լինել ԸՕ-ի չփոխվելը, կամ կարող է «ոչ տաք, ոչ սառը» լինել։ Լրագրողների հետ զրույցում խոսելով ԸՕ-ի փոփոխությունների և դրանց հնարավոր ազդեցությանը ընտրության արդյուքների վրա, ասաց  ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Այն մարդիկ, որոնք կարծում էին` կարող էին ինտերվյու տալ և հետո ձայն հավաքել և ընտրվել` նրանք հիմա խնդիրներ ունեն»,-ասաց Մարուքյանը։Հարցին` ինչպե՞ս է գնահատում «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների՝ անցողիկ շեմն առաձին հաղթահարելու շանսերը։


«Հարցին չենք նայել զուտ անցողիկության ֆորմատով։ Նայել ենք ընտրական առումով ավելի մոբիլ լինելու անկյունից, և ես կարծում եմ, որ 2 ուժերն էլ հայտնվելու հնարավորություններ ունեն նաև այս ֆորմատով»,-նշեց Մարուքյանը և հավելեց, որ մտահոգություն չունի, որ երկու ուժերը չեն հայտնվի խորհրդարանում։ «Եթե մենք չհայտնվենք, բա էլ ո՞վ պետք է հայտնվի»,- հավելեց Մարուքյանը։