«Եթե ժողովուրդը ցանակա, որպեսզի ՀՀԿ-ն լինի ընդդիմություն, ուրեմն այդպես էլ կլինի»,-այս մասին այսօր լրագրողների  հետ զրույցում ասաց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։ 

«Թող չասեն, թե միակ ընդդիմությունն իրենք կարող են լինել, ՀՀԿ-ն պետք է նախ հայտնվի խորհրդարանում, որ մի հատ էլ կոալիցիա կազմելու հարց լինի։ Կալիցիա միանշանակ չենք կազմի ոչ ընտրություններից առաջ, ոչ էլ հետո»,-ասաց Հակոբյանը։ 

 

Հարցին, թե նա խիստ կասկածելի՞ է համարում, որ ՀՀԿ-ն կհաղթահարի անցողիկ շեմը, Հակոբյանը պատասխանեց․ «Այո, բնականաբար»։

Հակոբյանը հավելեց, որ եթե ռեբրենդինգ անեին, եթե այդ ՀՀԿ հապավումը իրենց վրա դաջված չլիներ, միգուցե այնտեղ լինեին պատգամավորներ, որ արժեր՝ լինեին խորհրդարանում։