Վանաձորում հատուկ ոստիկանական օպերացիա է իրականացվել՝ «Տերևաթափ Վանաձորում» անվանումով: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանական «Տերևաթափը» տեղի է ունեցել այսօր՝ նոյեմբերի 13-ին, «Նավակ» ռեստորանային համալիրի մոտ, որտեղից թմրամիջոցներ պահելու, օգտագործելու և ձեռք բերելու կասկածանքով բերման է ենթակվել Օշական գյուղի բնակիչ, 29-ամյա Գրիգոր Հակոբյանը, որը «օրենքով գող» Օշականցի Գևորիկի եղբոր տղան է՝ «Կոկս» մականունով։
«Կոկսից» բացի՝ նույն կասկածանքով բերման են ենթարկվել ևս 9 անձ, որոնք բոլորը նախկինում եղել են մի քանի անգամ դատապարտված։ Ոստիկանության Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: