ՀՀ ոստիկանության աշխատակիցների ձերբակալված, ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը (Դինա Ակոպովնա) արգելանքից ազատ է արձակվել:
Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
«ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող ՀՀ քաղաքացի Դիանա Հակոբի Գրիգորյանը ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր էր տեղափոխվել: Դ. Գրիգորյանի ձերբակալման վերաբերյալ նույն օրը ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է ԱՄՆ իրավասու մարմիններին: Հիմք ընդունելով ԱՄՆ իրավասու մարմիններից ստացված պատասխանը՝ Դ. Գրիգորյանին կալանավորելու մասին միջնորդություն դատարան չի ներկայացվել, և նա ազատվել է արգելանքից»,- նշեցին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնիÖ! :
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 3-ին ժամը 15.00-ին կամավոր բաժին էր ներկայացել 1976 թվականին ծնված Դիանա Գրիգորյանը: Նա փետրվարի 2-ից Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզվում էր ԱՄՆ քրեական օրենսգրքի 18-րդ գլխի 371, 3551, 1546, 1956 հոդվածների մեղադրանքով «ԱՄՆ կառավարության նկատմամբ խարդախության փորձ կատարելը, արտոնագրերի հետ կապված խարդախություն, փողերի լվացում»՝ Ինտերպոլի «Կարմիր անկյունով» քարտի տեսքով: