Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը հարց ուղղեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ թե արվե՞լ է, արվո՞ւմ է և արվելո՞ւ է արդյոք ամենը, որպեսզի այս ընտրություններին ընտրողների ցուցակները հասցվեն կատարյալի։

Հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․

«Այն, ինչ ասել եմ ընտրությունների վերաբերյալ, խոսքը վերաբերվել էր նրան, որ ժողովրդի կամքի խեղաթյուրում և դրա վրա ապօրինի ազդեցություններ չեն լինելու։ Ընտրական ցուցակների վրա և′ ՏԻՄ ընտրությունների, և′ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ աշխատանք կատարվել է և այսօր էլ կատարվում է։ Ոստիկանությունը ցուցակների վրա աշխատում է, իսկ ինչ վերաբերում է կատարյալ ցուցակներին, մենք անընդհատ ձգտում ենք կատարելության և որ այդ ուղղությամբ աշխատանք է կատարվում՝ միանշանակ է»։