Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքը:
Երկու երկրի ղեկավարները քննարկել են երկկողմ քաղաքական ու տնտեսական հարաբերությունները, ինչպես նաև անդրադարձել են սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությանը, ԱՄՆ-ում գյուլենականների գործով ընթացող հետաքննություններին ու Սիրիայում հակաահաբեկչական պայքարին:
Թուրքիայի նախագահը ցավակցություններ է հայտնել Կոլիֆորնիայում բռնկված լայնամասշտաբ հրդեհներում մահացած ամերիկացիների համար:
Կողմերը համոզմունք են հայտնել, որ Խաշոգջիի սպանությունը պետք է բացահայտվի:
Նախագահները վերահաստատել են հաստատակամությունն ահաբեկչության դեմ պայքարում: