Բելառուսի արտգործնախարարության մամուլի քարտուղար Ա․ Գլազան, պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե պարզաբանում է պահանջելու Բելառուսից եւ Ղազախստանից՝ ասել է.

«Կարծես թե Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը իրեն միջազգային դատախազ է զգում, որն իրավասու է պատժել կամ ներում շնորհել։ Գուցե դա ընդունելի էր ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի՝ Հայաստանի քաղաքացի Յուրի Խաչատուրովի դեպքում, բայց միջպետական հարաբերություններում գոյություն ունեն էթիկետի լիակատար պարզ նորմեր։ Հավանաբար պարոն Փաշինյանը դեռեւս չի հասկացել, որ, այսպես կոչված, փողոցային ժողովրդավարության կանոններն անընդունելի են մեծ քաղաքականության մեջ։ Ափսոս։ Հուսով ենք՝ ժամանակի ընթացքում դա կանցնի»։

Մեկնաբանությունը տեղադրված է Բելառուսի ԱԳՆ պաշտոնական կայքում։