Այսօր՝ նոյեմբերի 22–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Շարմազանովի հայտնած կարծիքին այսպես արձագանքեց «Ելք» խմբակցության պատգամավոր, ՔՊ–ական Ալեն Սիմոնյանը։
«Աշոտյանն էլ ձողն է մեկնաբանում, այսինքն, մեկը փայտիկն է մեկնաբանում, մյուսը՝ ձողը։ Այս ֆորմատով նրանք շատ ու շատ ասելիք կունենան մեր ժողովրդին։ Թող իրենք իրենց ասելիքը ժողովրդին ասեն ու այն մարդկանցով, որոնք կարծում են՝ ձախողվել է այս Կառավարությունը, թող երթ անեն, ինչո՞ւ չեն անում։ Եկեք դուրս գանք փողոց ու տեսնենք՝ ինչքան մարդ է կիսում ՀՀԿ-ականների կարծիքը։ Բերեք Բաղրամյան պողոտայով իջնենք, տեսախցիկների առջեւ տեսնենք՝ ինչ կասի ժողովուրդը»,– ասաց Ալեն Սիմոնյանը։