ԱՄՆ Ալաբամա նահանգի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, հայտնում է AL.com-ը:

Անհայտ անձը կրակ է բացել Riverchase Galleria առևտրի կենտրոնում «սև ուրբաթի» շրջանակներում մեծ զեղչերի ժամանակ:2 մարդ է վիրավորվել, զոհերի հստակ թիվը հայտնի չէ:

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության աշխատակիցները:

Տեղեկություններ կան նաև, որ հրաձիգը սպանվել է: