Shamshyan.com-ը գրում է․ 

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 62-ամյա Սամվել Ամիրջանյանը՝ 1620 ВЛ 10 – 1610 էլեկտրաքարշով բեռնատար գնացքը վարելու ընթացքում, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գնացքի գծերի վրա նկատել է մի տղամարդու, ով նստած է եղել ռելսին: Ինչպես հայտնում է աղբյուրը, Ս. Ամիրջանյանը երկար ժամանակ ձայնային ազդանշան է արձակել ու այդ ընթացքում էլ փորձել է արգելակել, սակայն փորձը ցույց է տալիս, որ նման հեռավորության վրա անհնար է արգելակել: Քաղաքացին հայտնվել է գնացքի անիվների տակ: