«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունն այսօր քարոզարշավ է իրականացնում Գեղարքունիքի մարզում:
«Սասնա Ծռեր»-ի ներկայացուցիչներն արդեն եղել են Սևանում, Լճափում, Գավառում, որտեղ նրանց դիմավորել են աղ ու հացով:
Նախատեսվում են հանդիպումներ նաև Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Ծակ Քար, Լիճք, Ներքին Գետաշեն, Մարտունի, Զոլաքար, Վարդենիկ և Վարդենիս համայնքների բնակիչների հետ: