ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գարսենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը կարծում է, որ դատական իշխանության նկատմաբ ճնշում կա:

«Լիովին կիսում եմ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կարծիքը, իրենք շատ կոմպետենտ արտահայտում են իրավիճակը, կարծում եմ՝ տեսնում եք», - «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Վիկտոր Սողոմոնյանը:

Ակումբի գործունեության վերաբերյալ Սողոմոնյանը նկատեց. «Ցանկացած նախաձեռնություն, որը նպաստում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացմանը, պետք է ակտիվորեն բոլորս սատարենք: Սա այդ նախաձեռնություններից մեկն է: Չենք կարող ասել, որ աշխարհում իրավիճակն ավելի դյուրին է դարձել, չենք կարող ասել, որ տարածաշրջանն ավելի հանգիստ է, քան 1-2 տարի առաջ էր: Այնպես որ՝ նախաձեռնությունը ճիշտ ժամանակին է»:

Լրագրողի հարցին` արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի «Լազարևյան ակումբի» այսօրվա նիստին, քանի որ հրավիրված է, Սողոմոնյանը պատասխանեց. «Դեռ չգիտեմ, օրվա ընթացքում կճշտեմ, կասեմ»: