«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը դեկտեմբերի 5-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի բանավեճին կմասնակցի միայն մեկ պայմանով. եթե վարչապետի պաշտոնակատարը մասնակցի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին՝ մասնկացելո՞ւ է բանավեճին, թե ոչ։

«Ուրեմն ես ձեզ ասեմ ավելի անկեղծ. եթե պարոն վարչապետը մասնակցեց, կմասնակցեմ, եթե չմասնակցեց, ես ընդեղ մասնակցելու բան չունեմ», - ընդգծեց Ծառուկյանը։