ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գարիկ Ավագյանը նշանակվել է Սնանկության դատարանի նախագահ:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին եւ 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 23-ի ԲԴԽ-51-Ո-142 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Գարիկ Ավագյանին նշանակել Սնանկության դատարանի նախագահ' երեք տարի ժամկետով»,- ասված է նախագահի հրամանագրում: