ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում երեկ՝ դեկտեմբերի 2-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Արմավիրի մարզում էր: Արմավիրցիները ԲՀԿ առաջնորդին ջերմ ընդունելության արժանացրին:

«Մարդիկ հույսով, հավատով սպասում են, որ լավ կլինի: Այո՛, լավ է լինելու, բայց դրա համար անհրաժեշտ է տնտեսական հեղափոխություն»,-հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:

Խոսելով տնտեսական ներդրումների և ցածր տոկոսադրույքներով գյուղատնտեսական վարկերի անհրաժեշտության մասին՝ Գագիկ Ծառուկյանն ասաց. «Մենք պետք է չթողնենք, որ մարդիկ խորտակվեն, չթողնենք աղքատանան, արտագաղթի ճանապարհը բռնեն»:

Մանրամասները՝ տեսանյութում: