Ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, Հայկական բանակի զինծառայողները շուտով նոր ճտքակոշիկներ կունենան: Տեղական արտադրության այս ճտքակոշիկները կարելու ընթացքում օգտագործվում է բացառապես որակյալ հումք:
Արտադրությունը համալրված է ժամանակակից լավագույն տեխնոլոգիաներով և հոսքագծերով: Ճտքակոշիկները դիմացկուն են, մինչև սերիական արտադրությունը ամիսներ շարունակ փորձարկվել են եղանակային տարբեր պայմաններում:
Վստահաբար' դրանք լավագույն ճտքակոշիկներն են հայկական բանակի ձևավորումից ի վեր: Եվ սա միայն սկիզբն է. Նոր Հայաստան, Նոր Բանակ: