Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանն իր ֆեյսբուքյան էջում հատուկ հայտարարությամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև.
«Ընտրարշավի եզրափակիչ փուլում ընդգծված առանձնանում են և որպես խորքային պետություն (deep state) կազմակերպվում են 3-րդ Հանրապետության ճահիճի ուժերը, նույն ինքը հակահեղափոխությունը, որը անզիջում և կատաղի քաղաքական պայքար է հայտարարել ազատություն նվաճած ժողովրդի և հեղափոխության ծնունդ կազմակերպությունների դեմ' սևացնելով այն հեղափոխության կերտած իդեալները, որը սույն թվականի մայիսի 2-ին համամոլորակային ընդգրկումով մերժեց եսասիրական ու կորպորատիվ շահերից կառչած բռնապետության և նրա կերտիչներին։
Որպես խոսափող հանդես է գալիս աթարբեկյանների և ավիսների օրգանական ժառանգորդ, նեոբոլշևիկ Դավիթ Շահնազարյանը։ Հայաստանի ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ' ՈՐՊԵՍ ՕՐԻՆԱԿԱՆ ԾՆՈՒՆԴԸ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՒ ՆՐԱ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ, ցույց տալով Հայաստանի պետականության դեմ ծառացած ահավոր վտանգը, Հայաստանի գիտակից քաղաքացուն կոչ է անում իր քվեով մեկընդմիշտ պատմության ավգյան ախոռներ ուղարկել քրեաօլիգարխիկ համակարգի արթուն պահապաններին։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և նրա նախորդ ու ներկա մանկլավիկները տեղ չունեն Նոր Հայաստանի բարձրագույն իշխանության, այն է ՀՀ Ազգային ժողովի կազմում։
Հեղափոխության երթը և ժողովրդավարության հաթանակը Հայաստանում և համայն հայության գիտակցության մեջ անկասելի է։
Քանզի նոյյան առասպելական ճերմակ աղավնին բարեբեր լուրը ավետել է, իսկ ագռավը հանգրվանել է իրեն հատկացված տեղում»։
Լևոն Շիրինյան- Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցություն