Օրերս Ուկրաինայի Լվով քաղաքի սուրբծննդյան տոնավաճառում միանգամից երեք պայթյուն էր հնչել: Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթել էին գազի բալոնները, ինչի հետևանքով 4 քաղաքացի տարբեր աստիճանի այրվածնքներ էին ստացել։
Հայտնի է, որ տուժածներին թվում էր նաև ՀՀ 50-ամյա քաղաքացի։ Նրա վիճակը, ըստ ուկրաինական TSN հեռուստաալիքի, ծանր է․ վերջինս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։