Հինգշաբթի առավոտյան Չինաստանի Սիչուան նահանգում տեղի է ունեցել 5,3 մագնիտուդով երկրաշարժ: «Ռիա Նովոստի»-ի տվյալներով՝ այս մասին հաղորդել է Չինական սեյսմոլոգիական կենտրոնը:

Ցնցումները գրանցվել են Յիբին քաղաքի Գոնգ թաղամասում, տեղական ժամանակով 8.48 րոպեին (Մոսկվայի  ժամանակով՝ 3.48): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է գետնի մակերեւույթից15 կմ խորության վրա:

Տուժածների կամ փլուզումների մասին տեղեկություններ դեռեւս չեն հաղորդվել: