Կառավարության այսօրվա նիստում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սփյուռքի նախարարաության փակմանը, նշեց, որ թյուր տպավորություն կա, թե ուզում են «խաչ քաշել» Սփյուռքի նախարարության վրա։
«Ընդհակառակը, խնդիրը սփյուռքի հետ կառավարության հարաբերությունները առավել արդյունավետ դարձնելն է։ Այս առումով մենք որոշակի մոդել և առաջարկ ունենք, որը ենթադրում է, որ սփյուռքի հետ հարաբերությունների մակարդակը ոչ թե կնվազեցվի, այլ կբարձրացվի, և այդ մոդելի վերաբերյալ քննարկումներ կունենանք սփյուռքի ներկայացուցիչների հետ և կհասնենք կոնսենսուսի»,-ասաց նա: