Այսօր՝ հունվարի 17-ին, Վերաքննիչ քրեական դատարանում վերսկսվել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը։ Դատարանում լրագրողների հետ զրույցում Գևորգյանը լրագրողներին խնդրեց իրեն հաջողություն մաղթել:
«Նախկին իմ ասածներին որևէ բան չունեմ ոչ ավելացնելու, ոչ՝ պակասեցնելու: Շնորհակալություն: Եվ հաջողություններ, խնդրում եմ, ինձ մաղթեք»,-ասաց Գևորգյանը:
Հիշեցնենք՝ գլխավոր դատախազությունը բողոքարկել էր Արմեն Գևորգյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու՝ դատարանի որոշումը: